Կարծիք

28.01.2024 19:21


Այս խաչմերուկում գրեթե ամեն օր այսպիսի դեպքեր են արձանագրվում

Այս խաչմերուկում գրեթե ամեն օր այսպիսի դեպքեր են արձանագրվում

Նորից Աջափնյակ համայնք։

Այս խաչմերուկը գրեթե ամեն օր այսպիսի դեպքեր է արձանագրում։ Մեծ մասամբ խնդիրը կայանում է նրանում, որ էստակադայի փոխարեն սխալ շրջանաձև երթևեկելի գոտի են կառուցել, որը վտանգավոր է բոլոր վարորդների համար։

Աշտարակ գնացող, Սիլիկյան թաղամասի հատվող մասն է։

(Սերվիզի կալցեվո)։

Այստեղ պետք է կառուցվի էստակադա, որը կկարգավորի երթևեկության բնականոն ընթացքը։

Սա այն հատվածն է, որի մոտակայքում է գտնվում «առեղծվածային» Աջափնյակի մետրոյի կայարանը։ (Հյուսիս֊հարավ մայրուղին է միաժամանակ)։

Ես առաջարկությամբ հանդես կգամ այս նախագծով (էստակադայի կառուցում)։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը