Կարծիք

28.01.2024 20:42


Շնորհավոր տոնդ՝ մեր հպարտության խորհրդանիշ և ոչ վաղ անցյալի հզոր Հայոց Բանակ

Շնորհավոր տոնդ՝ մեր հպարտության խորհրդանիշ և ոչ վաղ անցյալի հզոր Հայոց Բանակ

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց Բանակ

Երբ ձևավորվում էր Հայոց բանակըև Գերագույն Խորհուրդը հունվարի 28-ը սահմանում էր Հայոց Բանակի կազմավորման օր, վստահ եմ, որ մեզանից որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Հայոց Բանակն արյունածոր վերքի վերածած, ընտանեկան խորհրդով հերոսների թափած արյունը հանուն ոչնչի որակածև Հայաստանի իշխանությունը պոպուլիզմովև ազգադավությամբ զավթած մի ազգակործան հրեշ 32 տարի անց կարող է հայտնվել Եռաբլուրում՝ իր իսկ ներկայությամբ պղծելով հերոսների հիշատակը։

Շնորհավոր տոնդ՝ մեր հպարտության խորհրդանիշ և ոչ վաղ անցյալի հզոր Հայոց Բանակ։ Վստահ եմ, որ նորից կվերականգնես քո փառքն ու մեր պետության արժանապատիվ ստորագրությունը։ Եվ Արցախը գլխատած ու մեր պետության վաղվա օրը թշնամու ողորմածությանը հանձնած դավաճանը կստանա իր արժանի պատիժը։

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը