Լրահոս

07.11.2011 09:04


Ջերմաստիճանը կրկին կնվազի 3-5 աստիճանով

 Ջերմաստիճանը կրկին կնվազի  3-5 աստիճանով

Այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն. Սյունիքում և Արցախում` ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց:

Հանրապետության մյուս շրջաններում էական տեղումներ չեն սպասվում:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին նշված մարզերում կնվազի 13-15  աստիճանով, իսկ մյուս շրջաններում՝ 6-8 աստիճանով:

Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին կնվազի  3-5 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը