Կարծիք

06.02.2024 12:11


Տրանսպորտի թանկանալուց հետո անպայման կթանկանա նաև տաքսու ուղեվարձը

Տրանսպորտի թանկանալուց հետո անպայման կթանկանա նաև տաքսու ուղեվարձը

Իմ խաբված, բայց դեռ հանդուրժող երևանցիներ ջան, ապագակա և ասեք կանենք ընտրած նաև ընտրության չգնացած և դրանով անուղակի քպկ ընտրած համաքաղաքացիներ ջան.

Եթե դուք տրանսպորտից չեք օգտվում, այլ օգտվում էք տաքսիներից դա ամենևին էլ չի նշանակում, որ քպկ-ն իր բերած թանկացումներով ձեզ չի անդրադարձել։ Եթե դուք մտածում էք, որ տրանսպորտի թանկացումը ու կարմիր գծերը ձեզ չի վերաբերվում՝ դուք չարաչար սխալվում էք։ Տրանսպորտի թանկանալուց հետո անպայման կթանկանա նաև տաքսու ուղեվարձը, նամանավադ, որ քպկ-ն որոշել է, որ այս տարվանից տաքսիները նույնպես հարկվելու են և հարկվելու են յուրաքանչյուր պատվերից։

Երբ տրանսպորտի գինը 100 դրամ է՝ տաքսու 1 կմ-ը 100 դրամ է, իբր 100 դրամ է։ Երբ տրանսպորտի գինը կլինի օրինակ ասենք 300 դրամ՝ ինչու՞ պիտի տաքսին 100 դրամով ուղևոր տեղափոխի։ Դէ իսկ պիկ ժամերին տաքսի ծառայության գները թողնում եմ ձեր երևակայությանը։

Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը