Կարծիք

26.02.2024 17:13


Տրանսպորտային բարեփոխումը սա՞ է․ մահվան գազելներին կատաղած ավտոբուսնե՞րն են փոխարինել (տեսանյութ)

Տրանսպորտային բարեփոխումը սա՞ է․ մահվան գազելներին կատաղած ավտոբուսնե՞րն են փոխարինել (տեսանյութ)

Մինչ մայրաքաղաքային իշխանությունները (էլեկտորալ փոքրամասնությունը) որոշում են թանկացնել տրանսպորտի գինը, այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներից մեկի վարորդը, ըստ ականատեսների, հարվածել է Շիրակի փողոց 18 շենքի հարակից կանգառին, ջարդուփշուր արել այն: Հարվածի ուժգնությունից վնասվել է նաև Փաշինյանի սիրելի ասֆալտը: Թե ինչ հանգամանքներում է սա տեղի ունեցել, թող պարզեն համապատասխան կառույցները և քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը:

Տրանսպորտային բարեփոխումը սա՞ է: Մահվան գազելներին կատաղած ավտոբուսնե՞րն են փոխարինել:

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը