Կարծիք

06.03.2024 12:14


Ահագնորեն տարածվում է խոզերի Աֆրիկյան ժանտախտը, Էկոնոմիկայի նախարարությունը լռում է

Ահագնորեն տարածվում է խոզերի Աֆրիկյան ժանտախտը, Էկոնոմիկայի նախարարությունը լռում է

Վերջին շրջանում ՀՀ ամբողջ տարածքում ահագնորեն տարածվում է խոզերի Աֆրիկյան ժանտախտը։

Ֆերմերները ահազանգում են, որ հազարավոր խոզեր են անկել հիվանդության պատճառով, իսկ պատկան մարմինները այս ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկում։

Ֆերմերները բարձրաձայնում են նաև այն մասին, որ պատշաճ կերպով չեն իրականացվում լաբորատոր հետազոտություններ, ինչի հետևանքով չի հաստատվում հիվանդությունը, և վերջիններս զրկվում են փոխհատուցվում ստանալու իրենց իրավունքից։

Մինչդեռ, հիվանդության հաստատման դեպքում կառավարությունը պարտավոր է փոխհատուցել ֆերմերներին։

Ոլորտում առկա է ևս մեկ խնդիր։ Որոշ անձինք դրսից՝ զարտուղի ճանապարհներով, ներկրում են տոհմային խոզեր, և խոզաբույծները չեն կարողանում շուկայում իրացնել մսամթերքը։ Շատերը հայտնում են, որ հայտնվել են ֆերման փակելու խնդրի առաջ։

Այս խնդրով ևս դիմել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, սակայն, առ այսօր ոչ մի արձագանք չկա։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը