Հարցազրույց

13.03.2024 11:38


Բավական է սեպտեմբերի 1-ը մոտենա, և տեղի կունենա հանրային կոնսոլիդացիա․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Բավական է սեպտեմբերի 1-ը մոտենա, և տեղի կունենա հանրային կոնսոլիդացիա․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Թե՛ քաղաքապետի ընտրության ժամանակ, թե՛ կարմիր կետագծերի քվեարկության ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չկարողացավ ստանալ այն մինիմալ ձայները, որ կարողանար այդ որոշումները ընդունել, բայց տրանսպորտի թանկացման հարցում, կարողացան քվորում ապահովել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Այն սկանդալների արդյունքում, որոնք հերթականությամբ հայտնվում են արենայում և ի ցույց են դրել, թե ՔՊ-ն ինչ սև գումարներ է ծախսել քարոզարշավի վրա, իրենք ստացան այնքան ձայներ, որ չկարողացան ձևավորել քաղաքային իշխանություն։ Եվ միայն իրենց հայտնի մեթոդներով՝ թե՛ քաղաքապետի ընտրության ժամանակ, թե կարմիր կետագծերի քվեարկության ժամանակ, նրանք կարողացան ստանալ այդ մինիմալ ձայները, որ կարողանան իրենց որոշումները ընդունել։

Իսկ ահա տրանսպորտի թանկացման նախագծի քվեարկության ժամանակ ավագանու ընդդիմադիր երկու անդամ, ֆորմալ առումով իբրև դեմ են քվեարկել, բայց դրանով նրանք ապահովել են քվորում։ Արդյունքում, այս խայտառակ օրինագիծը ընդունվել է, բայց մինչև սեպտեմբեր կա ժամանակ, և կարծում եմ՝ երբ հանրությունը զգա, որ մոտենում են այդ սակագնով երթևեկու օրերը, համարժեք արձագանք կտան։ Այդ ժամանակ «Մայր Հայաստանը» լինելու է պայքարի առաջնագծում»,-ասաց Սուքիասյանը։

Խմբակցության ղեկավարը վստահ է՝ բավական է սեպտեմբերի 1-ը մոտենա, և տեղի կունենա հանրային կոնսոլիդացիա։

«Երբ դեկտեմբերի 26-ին պետք է տեղի ունենար նիստ, մենք հանրային իրազեկում արեցինք և մարդկանց հրավիրեցինք գալ քաղաքապետարանի մոտ։ Ցավոք, շատ քչերը արձագանքեցին, բայց երբ որոշումը մտավ ուժի մեջ, սոցցանցերում անասելի ցասում էր տեղի ունենում։ Բայց քանի որ որոշումը անմիջապես ուժի մեջ չի մտնում, այլ սեպտեմբերից, ապա երբ սեպտեմբերի 1-ը մոտենա, կարծում եմ, որ տեղի կունենա հանրային կոնսոլիդացիա»,-եզրափակեց Սուքիասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը