Հարցազրույց

13.03.2024 15:37


Փաշինյանը հստակ ասաց՝ հանձնելու է Տավուշի գյուղերը. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Փաշինյանը հստակ ասաց՝ հանձնելու է Տավուշի գյուղերը. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նշել է, որ Փաշինյանը երեկ հստակ նշեց, որ հանձնելու է Տավուշի գյուղերը:

Հարցազրույցի հիմնական թեզերը.

Մեր արյունատար անոթի վրա փական է դրվելու, եթե Փաշինյանը հանձնի այդ գյուղերը:

Ժամանակին իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ օրակարգ բերեցին Ադրբեջանից գազի գնման հարցը, սա Հայաստանը Ադրբեջանից տնտեսական կախվածության մեջ գցելու նպատակ կունենա:

Կառերեսվենք մի իրավիճակի, երբ ստիպված ենք լինելու պաշտպանել մեր տները:

Տեսնելու ենք ադրբեջանցի փախստականներ կոչվածների ներմուծումը Հայաստան:

Արեւմուտքը ցանկություն չունի զսպելու Ադրբեջանին, նա Արցախը խոստացել էր Ադրբեջանին՝ որպես բոնուս:

Ռուսաստանը հասկանում է, թե ինչ նպատակով է այս իշխանությունը բերվել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը