Հարցազրույց

15.03.2024 10:21


Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Երվանդ Բոզոյանը․

«Իրականում կուլիսային բանակցություններ են գնում, հասարակության ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ պատրաստվում է գյուղերը հանձնել։

Ադրբեջանը, հասկանալով, որ Հայաստանը չունի դաշնակից, մինչև վերջ ամեն ինչ պահանջելու է։ Սկզբից 4 գյուղ, հետո՝ 8, հետո 12․ Ադրբեջան գնալու է մինչև վերջ։ Փաշինյանը քաղաքական դաշտում դիմադրություն չի տեսնում, մինչև վերջ հանձնելու է։

Հայաստանի կործանումը կարող է կանգնեցնել Ռուսաստանը, եթե համոզվի, որ գործընկեր ենք։ Սակայն Փաշինյանի բոլոր տեսակի շահերը շաղկապված են Արևմուտքի հետ, կարճ ժամանակում հայտնելու է Արևմուտքում և Սաակաշվիլիի պես սկսելու է գոռգոռալ»,-նշել է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը