Աշխարհ

15.03.2024 21:22


Դերասանուհի Ջեսիկա Բիլը նախընտրում է իր որդիներին պատմել «ճշմարտությունը» դաշտանային ցիկլի մասին

Դերասանուհի Ջեսիկա Բիլը նախընտրում է իր որդիներին պատմել «ճշմարտությունը» դաշտանային ցիկլի մասին

Դերասանուհի Ջեսիկա Բիլը պատրաստվում է իր «Մանկական գիրք դաշտանային ցիկլի մասին» գրքի առաջիկա թողարկմանը, որը վաճառքի կհանվի այս գարնանը: 42-ամյա դերասանուհին սոցցանցերում պատասխանել է երկրպագուների մի քանի հարցերի, այդ թվում՝ ինչպես է նա տղաների հետ խոսում դաշտանի մասին:

Հարցին նա պատասխանել է սելֆի-տեսանյութով՝ նշելով, որ «դեռ փորձում է հասկանալ դա»։ «Դե, ես բոլոր պատասխանները չունեմ, բայց ես, պարզապես, ասում եմ նրանց ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում ինձ հետ և ինչ եմ զգում»,-ասել է նա: «Ես փորձում եմ դա անել այնպես, որ նրանց տամ ճշմարիտ, իրական, կենսաբանական, անատոմիականորեն ճշգրիտ տեղեկություն: Բայց այնպես, որ չափազանց ճնշող չլինի նրանց համար»,-շարունակել է նա:

«Ես չեմ թաքցնում նրանցից ոչինչ, ասում եմ այն, ինչ կա՝ վերարտադրողական առողջության հետ կապված այդ տերմինների և արտահայտությունների իրական սահմանումները տալով, որոնք կարող են վախեցնել»,-եզրափակել է դերասանուհին, որը 8 և 3 տարեկան որդիներ ունի Ջասթին Թիմբերլեյքի հետ:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը