Կարծիք

17.03.2024 18:47


Կին զինծառայողները որպես շահագործման մատերի՞ալ՝ Հայստանում ժողովրդավարության իլյուզիայի պայմաններում

Կին զինծառայողները որպես շահագործման մատերի՞ալ՝ Հայստանում ժողովրդավարության իլյուզիայի պայմաններում

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովահննիսյանը սույն թվականի փետրվարի 27-ին իրազեկել է ՀՀ վարչապետի աշխատակազմին այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար՝ Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման օրոք պաշտպանության նախարարությունում ներդրված ատեստավորման համակարգի հետևանքով ներդրվել է նաև գենդեռային խտրականության ավանդույթ, որի հետևանքով կոպտորեն խախտվում են կին զինծառայողների իրավունքները:

Նշելով, որ առատավոր օրինակներից մեկը ատեստավորման ժամանակ կին զինծառայողների ֆիզիկական պատրաստվացության քննություններն են:

Պարզաբանելով, որ բանն այն է, որ ատեստավորման ժամանակ ֆիզիկական պատրաստվացության քննությունները հաձնելու նպատակով զինծառայողների համար ստեղծվել են համապատասխան տարիքայն խմբեր՝ տղամարդկանց համար թվով յոթ խումբ, իսկ կին զինծառայողների համար թվով չորս խումբ:

Կին զինծառայողների համար 4-րդ խմբի տարիքային շեմը սահմանվում է 35-40 տարիքով, ուստի այդ պատճառով օրինակի համար 50 տարեկան կին զինծառայողները պարտավոր են հանձնել 35-40 տարեկան կին զինծառայողներին համապատասխան նորմատիվներ, այն ժամանակ, երբ նույն 50 տարեկան տղամարդ զինծառայողների համար առկա է արդեն իսկ 7-րդ տարիքային խումբ՝ 50-54 տարեկաններ, ուստի այդ տարիքի համար համապատասխան նորմատիվներով, որում նվազեցված է հանձնվող նորմատիվ վարժությունների քանակները և վարժությունների կատարման համար սահմանված է ավելի բարենպաստ բալային համակարգ, ապա քննությունների արդյունքում նույն տարիքի կին զինծառայողները ունենալով ավելի բարդ նորմատիվների ծրագիր ստանում են ավելի քիչ միավորներ, կամ նույն տարիքի համար նախատեսված ավելի բարենպաստ նորմատիվներ ունեցող տղամարդ զինծառայողները, ինչի հետևանքով այդ տարիքային շեմ ունեցող կին զինծառայողները կտրվում են ատեստավորումից, իսկ տղամարդիկ բարեբախտաբար հանձնում:

Նշել է նաև, որ նախկինում քառասուն տարեկան և բարձր տարիքային խմբերի կին զինծառայողները համապատասխան իրավական ակտերով առհասարակ ազատված էին բոլոր տեսակի ֆիզիկական պատրաստվացության քննություններից, քանի որ հաշվի էր առնվում կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և առօրյա կյանքում կանաց ծանրաբեռնվացությունը, մասնավորապես՝ երեխա բերելը, մեծացնելը, ընտանեկան օջախի կրակը պահպանելը և այլն, որը այս իշխանության կողմից առհասարակ հաշվի չի առնվում:

Հարկ համարելով արձանագրել, որ ատեստավորման ժամանակ հաշվի չեն առնվում նաև նախարարության ստորաբաժանումների առանձնահատկությունների բնույթը ու նպատակները նշելով, որ զավեշտալի է նայվում, երբ ՊՆ իրավաբանական վարչության իրավաբաններից, ռազմական բժիշկներց կամ ռազմական լրագրողներից պահանջում են ապահովել նորմատիվների կատարումը հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողներին հավասար։

Վերոգրյալից ելնելով, պահանջել է վարչապետի աշխատակազմից անհապաղ քննության առնել վերոնշյալ դիմումը ձեռնարկելով համապատասխան միջոցներ կին զինծառայողների իրավունքների վերականգնման հարցում:

Սակայն անհասկանալի պատճառների հետևանքով՝ վարչապետի աշխատակազմը առհամարելով վարչարարության հիմունքների սկզբունքները վերոնշյալ դիմումը՝ ՀՀ ՊՎԾ կամ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ուղարկելու փոխարեն դիմումը ուսումնասիրության նպատակով ուղարկել է պաշտպանության նախարաություն, ընդ որում զավեշտալին այն է, որ իրավարմամբ դիմումում մատնանշված փաստարկները, ըստ էության, պարունակում են ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի առերևույթ խախտումներ, որոնց հետևանքով պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառվել է առավել խաշոր չափերի նյութական վնաս ուստի, դիմումը պարտավոր էին ուղարկել` ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար՝ Հ. Բատիկյանի 05.03.2024 թ. թիվ ՊՆ/510-ԳՔ/2427-2024 գրությամբ, առիթավորվելով տիրող անպատժելիության մթնոլորտից, ըստ էության, ՊՆ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության մասին ինքնախոստովանական ցուցմունք ներկայացնելով հաստատվել է, որ պաշտպանության նախարարությունում կին զինծառայողների ատեստավորման ժամանակ առկա են ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի պահանջների խախտումներ, որոնցով նախարարությունը հպարտանում է:

Հուսանք, որ Հայաստանում գենդեռային խտրականության առկայությունը խոչնդոտ չի հանդիսանա Հայաստանի և եվրոպական երկրների միջև փոխհարաբերություններում:

Հ.Գ. Մեզ հասած տեղեկությունների համաձայն կին ծառայողների ատեստավորման մասով վերոնշյալ տխրահռչակ պատկերը տիրում է նաև ՀՀ ԱԱԾ-ում և ՀՀ ոստիկանությունում:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը