Աշխարհ

22.03.2024 20:16


Շակիրան վստահ չէ, որ Ժերար Պիկեից բաժանվելուց հետո կրկին կսիրահարվի

Շակիրան վստահ չէ, որ Ժերար Պիկեից բաժանվելուց հետո կրկին կսիրահարվի

Ժերար Պիկեից բաժանվելուց երկու տարի անց Շակիրան դեռ վստահ չէ իր անձնական կյանքի ապագայի հարցում: Apple Music 1-ին տված հարցազրույցում երգչուհին բացատրել է, որ իր 12-ամյա հարաբերությունների ավարտից հետո առաջնահերթությունը տալիս է «ընկերությանը»։

«Կարծում եմ՝ ընկերությունն ավելի երկար է տևում, քան սերը»,-ասել է երգչուհին: «Չնայած ես դեռ կարծում եմ, որ սերն ամբողջութամբ զգալը՝ իր բոլոր վերելքներով ու անկումներով, այնքան կարևոր է... Ես սիրում եմ սերը, բայց կարծում եմ, որ մի փոքր ավելի նախընտրում եմ ընկերությունը, որովհետև կարծում էի, թե սերն ինձ հետ կլինի ընդմիշտ, բայց պարզվեց՝ դա անկատար երազանք էր ... Ես չգիտեմ՝ արդյոք ուզո՞ւմ եմ նորից սիրել: Հավանաբար՝ ոչ... Չգիտեմ»:

Նրա խոսքով՝ նախկինում ինքը միշտ չէ, որ արժևորում էր ընկերությունը, և առաջին տեղում դնում էր հարաբերությունները։

«Ես միշտ կարևորել եմ ընտանիքը և զուգընկերոջ դերը: Ես միշտ եղել եմ հարաբերությունների մեջ»,-բացատրել է նա,-«Սակայն այն ժամանակ, երբ ես ապրում էի կյանքիս ամենամութ ու ամենադժվար պահերը, ընկերներս էին կողքիս»,-շարունակել է Շակիրան,-«Նրանք, իսկապես, ցույց տվեցին ինձ կյանքի իրական իմաստը: Ես, գուցե, մինչև ծերություն չլինեմ զուգընկերոջս կողքին, բայց կծերանամ լավ ընկերներով շրջապատված»։

Պիկեն և Շակիրան ունեն երկու որդի՝ 11-ամյա Միլանը և 9-ամյա Սաշան։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը