Լրահոս

12.11.2011 09:21


Թուրքիայում զոհերի թիվը հասել է 22–ի

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 22–ի

Թուրքիայի Վան գավառում նոյեմբերի 9–ի երեկոյան տեղի ունեցած հերթական ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով, որի էպիկենտրոնը գտնվել է Էդրեմիտ քաղաքում, զոհվածների թիվը հասել է 22–ի։ Ինչպես հաղորդել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, փլատակների տակից հաջողվել է փրկել 30 մարդու։

Էդրեմիտում ավերված երկու հյուրանոցների մոտ շարունակվում են փրկարարական աշխատանքները։ Փլատակների տակ կարող են էլի մարդիկ լինել, սակայն նրանց կենդանի դուրս բերելու հնարավորությունները գրեթե զրոյական են։ «Ասլան» հյուրանոցում տեղավորվել էին շինարարների խումբը, որոնք Վանում զբաղվում էին հավաքովի տների կառուցմամբ։ Ութ մարդ է զոհվել այդ խմբից հյուրանոցը փլվելու ժամանակ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին Թուրքիայի Վան գավառում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ մեկ այլ հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թաբանլի գյուղում։ Այդ ժամանակ զոհվածների թիվն անցել էր 600–ից։

Այս խորագրի վերջին նյութերը