Հարցազրույց

03.04.2024 15:53


Մինչ Փաշինյանը վազում է վաշինգտոնյան զուգարաններով, Հայաստանը թուլանում է․ Վիտալի Միլոնով (տեսանյութ)

Մինչ Փաշինյանը վազում է վաշինգտոնյան զուգարաններով, Հայաստանը թուլանում է․ Վիտալի Միլոնով (տեսանյութ)

Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է պատերազմի նոր էսկալացիայի հավանականությունը:

Պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը մյուս կողմին հույս է տալիս, որ Հայաստանից կարելի է ինչ-որ բան գողանալ:

«Ես չեմ կասկածում, որ շատ ուժեր այժմ կսկսեն զարգացնել դիմակայության նոր փուլ։ Ցավոք, Նիկոլ Փաշինյանի որոշակի դիրքորոշումը մյուս կողմին հույս է տալիս, որ Հայաստանից հնարավոր կլինի ինչ-որ բան գողանալ: Այժմ փորձում են գողանալ նաև տարածքներ, որոնք իբրև թե պատմականորեն ադրբեջանական են։ Այս ամենը կապված է նրա հետ, որ Թուրքիայում մեծ փոփոխություններ են տեղի ունենում, և թուրք ժողովուրդն այնքան էլ չի պաշտպանում ներկայիս Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը։ Այսպիսով, ինչ-որ մեկը որոշեց շտապել: Սա հերթական ագրեսիան է երկրի դեմ։ Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ այդ ամենը հնարավոր դարձավ, և բոլոր այդ խնդիրները սկսվեցին այն բանից հետո, երբ իշխանության եկավ Փաշինյանը և անառիկ ժայռից բաց դարպաս սարքեց»,-ասաց Միլոնովը։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն Արևմուտքի համար երկրորդ կարգի մարդ է, իսկ իրենց համար գլխավոր գործընկերը ՆԱՏՕ-ն և Թուրքիան են:

«Ես կարծում եմ՝ քանի դեռ Փաշինյանը կառավարում է Հայաստանը, և հավաքական անվտանգությունն ամրապնդելու փոխարեն զբաղված է վաշինգտոնյան բուֆետներով, զուգարաններով վազվզելով, Հայաստանը թուլանում է։ Բացի այդ, Փաշինյանը նաև ինքնակամ հրաժարվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից և ասում՝ դա պետք չէ, որ Հայաստանին կօգնի ինչ-որ այլ առասպելական երկիր։ Բայց ինչու էին նրա արտասահմանյան երկրները լռում ամեն անգամ, երբ հարձակումներ էին լինում հայկական դիրքերի վրա, երբ 44-օրյա պատերազմ էր, երբ Ղարաբաղում վերջին ողբերգական իրադարձություններն էին։ Այդ դեպքում ինչու էր նրա արտերկիրը լռում և հանգիստ թույլ տալիս, որ այդ ամենը տեղի ունենա։ Դրա հետ մեկտեղ, այժմ Ադրբեջանն ակտիվորեն գնում է ՆԱՏՕ-ի զենք, Ադրբեջանի համար սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր են կնքվել։ Պետք չէ մոռանալ, որ նրա, այսպես կոչված, արտասահմանցի ընկերների համար նա երկրորդ կարգի մարդ է, իսկ նրանց համար գլխավոր գործընկերը ՆԱՏՕ-ն է, Թուրքիան է, ուստի ակնհայտ է, թե ՆԱՏՕ-ն ում կողմից է լինելու»»,-եզրափակել է Միլոնովը։

Այս խորագրի վերջին նյութերը