Կարծիք

07.04.2024 11:14


«Արևմտամետ» ուժերի խնդիրը իրենց տերերի հրահանգով Հայաստանի դարպասների բացումն է թուրքերի առաջ

«Արևմտամետ» ուժերի խնդիրը իրենց տերերի հրահանգով Հայաստանի դարպասների բացումն է թուրքերի առաջ

Հայաստանում չկան Արևմտամետ ուժեր մի շատ պարզ պատճառով. Արևմուտքի՝ «Զոնա Նայողը» մեր տարածաշրջանում դա ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ անդամ երկիր՝ Թուրքիան է:

Նշանակում է «Արևմտյանի» տակ թաքնված են Թուրքիայի շահերը սպասարկող ուժեր:
«Արևմտամետ» ուժերի խնդիրը իրենց տերերի հրահանգով Հայաստանի դարպասների բացումն է թուրքերի առաջ:
Նայեք Հայաստանի սորոսականներին, անվերջ օրինակներ կարող եմ բերել, թե ինչպես են իրենք գովում ու պաշտպանում թուրքերին: Կամ նիկոլներին նայեք, իբր թե ամբողջ կյանք եղել են արևմտամետ, բայց մի անգամ չեն խոսում Գերմանիայից կամ Իսպանիայից, այլ միայն թուրքերին են գովաբանում, բացահայտ աշխատում են թուրքի օգտին:
Կամ մեր հարևան Վրաստանին. իրենց մոտ էլ գունավոր հեղափոխություն արեց Ամերիկան, բայց իտալացիների ու իսպանացիների փոխարեն եկան թուրքերը՝ իրենց ներդրումներով, որոնց քողի տակ փաստացի թուրքացվեց Աջարիան և քայլ առ քայլ Վրաստանի մնացած մասերը, կառուցվեցին իսլամական դպրոցներ, մզկիթներ, խաղատներ: Իսկ տեղացիները հիմնականում դարձան սպասարկող անձնակազմ թուրքական հյուրանոցներում, սաունաներում ու ժամանցի վայրերում: Երկրները միայն տանկերով չեն զավթում, փափուկ ձև էլ կա զավթելու:
Չարը, որպեսզի մարդուն թակարդը գցի, միշտ «կուտ» է տալիս: Երբեք չեն ասելու. «Vivaro խաղացեք, որ տուն տեղ կորցնեք»: Ասում են. «Vivaro խաղացեք, որ առանց չարչարվերու ուտեք, խմեք, քեֆ անեք»:

Նույնն էլ էսպես կոչված «արևմտամետ ուժերը»: Երբեք չեն ասի հայերին. «Եկեք դառնանք «արևմտամետ», որպեսզի թուրքերի կոշիկները փայլեցնեք»: Տարբեր ՍՈՒՏ Եվրոպաներ են խոստանալու, որպեսզի վերջում երկիրը հանձնեն թուրքին: Իսկ Եվրոպան ինքը բազմաթիվ խնդիրներ ունի ու մեզանով զբաղվելու համար նշանակել է Թուրքիային, որն էլ` Ադրբեջանին: Այս արատավոր շղթան փակվում է նիկոլների վրա, ում ասած Եվրոպան իրենց «կիրթ» տերերն են: Մինչև շղթան չքանդվի, իրավիճակը չի փոխվի:

Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը