Կարծիք

09.04.2024 14:28


Բորելը հայտարարել է, որ ամերիկյան անվտանգության հովանոցը Եվրոպայի համար կարող է վերանալ. ի՞նչ հույսով է Փաշինյանը ոչնչացնում Հայաստանի՛ հովանոցը

Բորելը հայտարարել է, որ ամերիկյան անվտանգության հովանոցը Եվրոպայի համար կարող է վերանալ. ի՞նչ հույսով է Փաշինյանը ոչնչացնում Հայաստանի՛ հովանոցը

Ամերիկայի պաշտպանական հովանոցը Եվրոպայի վրա շուտով կարող է փակվել: Այս մասին հայտարարել է Եվրամիության ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ՝ կախված նրանից, թե շուտով ով կհայտնվի Սպիտակ տանը։

«Հետևաբար, Եվրամիությունը պաշտպանության համար պետք է ապավինի միայն ինքն իրեն, նույնիսկ՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ընդգծել է Բորելը Բրյուսելում կայացած համաժողովում ունեցած ելույթում:

Այն, որ եվրոպացիները մտահոգված են ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններում Թրամփի հնարավոր հաղթանակով, ակներև է:

Եվրոպացիները մտահոգ են այն իմաստով, որ իրենց համար խիստ անորոշ է լինելու այն իրավիճակը, որը կարող է առաջանալ Ուկրաինան կապիտուլյացիայի արդյունքում: Թեև Մոսկվան հայտարարում է, թե իր գլխավոր խնդիրը սահմանափակվելու է Ուկրաինայով, այնուամենայնիվ, շատ եվրոպական գործիչներ մտահոգված են, որ այս պատերազմը Ուկրաինայով կարող է չավարտվել:

Իսկ այդ դեպքում ինչպիսին կարող են լինել ԱՄՆ-ի քայլերը, դա անորոշ է դառնում՝ գալիք ընտրություններում Թրամփի հնարավոր հաղթանակով:

Հիշեցնենք, որ պատմության ամբողջ ընթացքում երբևիցե ամերիկացիները մեծաթիվ զորքեր չեն ուղարկել ռազմաճակատ, եթե դա կարող էր վտանգ ստեղծել իրենց տարածքի համար:
Առաջին համաշխարհայինում, երկրորդ համաշխարհայինում ամերիկյան զորքերը ֆոնային դերակատարում են ունեցել:
Ինչ վերաբերվում է կորեական և վիետնամական պատերազմներին, ապա այստեղ նրանց զորքերը կռվել են լոկալ պատերազմի տրամաբանության մեջ, որտեղ իրենց գլխավոր հակառակորդը ԽՍՀՄ-ը կամ Չինաստանը չէին:
Նույնը կարելի է ասել իրաքյան և աֆղանական ռազմական արշավների վերաբերյալ:

Իսկ ուկրաինական ճակատում հակամարտող կողմերից է Ռուսաստանը, որի դեմ պատերազմելը կնշանակի՝ վտանգել անմիջականորեն սեփական տարածքը: Ահա, թե ինչու ամերիկյան բոլոր պաշտոնյաները հայտարարում են, որ բացառում են ամերիկյան զորքերի որևէ կերպ մասնակցությունը այս պատերազմում:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հնչեցրած միտքը, որ կարելի է ուղարկել ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինա, նույնիսկ լեհական վերնախավը չպաշտպանեց:

Ինչ վերաբերվում է Ուկրաինային զենքով օժանդակության ծավալների մեծացման հնարավորությանը, ապա նույնիսկ ամենառոմանտիկ ուկրաինամոլները խոստովանում են, որ այսօր Արևմուտքը չունի հնարավորություն՝ բավարար չափով աջակցել այդ երկրին:

Ճիշտ է, չի երևում, թե ինչ բանաձևով կարելի է պայմանավորվել Մոսկվայի հետ՝ կրակի դադարեցման համար, որպեսզի ուկրաինական կողմը բավարարված մնա, սակայն, այնուամենայնիվ, գրեթե բոլորը խոստովանում են, որ «ժամանակն այսօր աշխատում է ռուսների օգտին»:

Այս պայմաններում, Փաշինյանի արկածախնդիր քայլերը՝ փորձել կտրել Մոսկվայի հետ Հայաստանի կապերը, կարող են հանգեցնել Հայաստանի պետականության վերացմանը: Ինչ եղանակով, դա արդեն երկրորդական է:

Նույնիսկ հանրության ամենահետամնաց զանգվածներն են հասկացել, որ Փաշինյանը երկիրը դրել է խաղասեղանին՝ հետապնդելով բացառապես իր անձնական շահերը:

Մի՞թե պարզ չէ, այս ամենից հետո, որ այսպես կոչված ընդդիմադիր հատվածի համար գլխավոր խնդիրը պիտի լինի օր առաջ հեռացնել այս իշխանությանը: Քանի որ խաղասեղանին դրված են երկրի անվտանգության և ժողովրդին ցեղասպանությունից փրկելու հարցերը:

Մնացած բոլոր խաղերը, իրար հետ հաշիվներ մաքրելը, ուղղակի նեղմիտ մտածողության արդյունք են, որից Հայաստանը չի շահելու:

Ինչպե՞ս լուծել այս խնդիրը. հեռացնել Փաշինյանին իշխանությունից, դա՛ պիտի լինի բոլոր ընդդիմադիր կենտրոնների գլխավոր նպատակը:

Եթե մենք այս հարցում ուշանանք, ապա կհայտնվենք այն իրավիճակում, որի մեջ հայտնվեցինք 100 տարի առաջ:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

7

Այս խորագրի վերջին նյութերը