Լրահոս

15.11.2011 11:55


ԿԳՆ. ««Գալիք» համալսարանը կազմակերպել է անօրինական կրթական գործընթաց»

ՀՀ կրթության և գիտության նախարարի 18.08.2010թ. 1309-Ա/Ք հրամանով կասեցվել էր Երևանի «Գալիք» համալսարանի արտադրական կոոպերատիվին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000թ. օգոստոսի 24-ի 284-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության թիվ 003 լիցենզիայի գործողությունը: Համաձայն վերը նշված հրամանի «Գալիք» համալսարանը 2010 թվականի սեպտեմբեր ամսից պարտավոր էր ապահովել կասեցված մասնագիտությունների /"Իրավագիտություն"  դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր` հեռակա ուսուցման ձևով, "Կառավարում" դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով, "Օտար լեզու և գրականություն" բակալավրի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով/ ուսանողների իրազեկումը և փաստաթղթերի տրամադրումը այլ ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու նպատակով: «Գալիք» համալսարանը ոչ միայն չի ապահովել նախարարի համապատասխան հրամանի կատարումը, այլև  կասեցված մասնագիտությունների գծով կազմակերպել է անօրինական կրթական գործընթաց` ոտնահարելով ուսանողների իրավունքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները միտված են ուսանողների շահերի պաշտպանությանը և ուսանողի կրթության իրավունքի իրացմանը` տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստակամ է. աջակցել տվյալ ուսանողներին շարունակել իրենց կրթությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ մասնագիտությամբ համապատասխան կուրսերում, առարկաների տարբերության պարագայում հնարավորություն տալ այդ ուսանողների քննությունները հանձնել անհատական մշակված ժամանակացույցով մինչ ուսումնական կիսամյակի ավարտը, քննարկել ընդունող ուսումնական հաստատությունների հետ տվյալ ուսանողների ուսման վարձի որոշակի զեղչեր կիրառելու հնարավորությունները։

Այս խորագրի վերջին նյութերը