Կարծիք

18.04.2024 09:04


Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ

Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նոր տեղեկություններ է հրաապարակել Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների հնարավոր գորրծածության ու դրան Իրանի արձագանքի մասին։

«Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին տեղեկատվությունը տարածվել է ոչ միայն սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում, այլ նաև իրանական հեռուստաալիքներով։

Մասնավորապես, իրանցի վերլուծաբան Ալի-Ռեզա Թաղավինիան իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում զգուշացրել է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին, որ նրա արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար, օժանդակում է հակաիրանական անջատողականներին և հավակնում է Իրանի ինքնիշխան տարածքներին»։

Այս խորագրի վերջին նյութերը