Լրահոս

19.11.2010 15:46


Վրանային ճամբար Արցախի ազատագրված տարածքում

«Սարդարապատ շարժման» նախաձեռնող խումբը և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում են Հայրենիքում և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին մասնակցելու մարտիկների արյան գնով ազատագրված Արցախի տարածքում 2011 թվականի հուլիսի 16-ից 26-ը կայանալիք վրանային ճամբարին:

 Ճամբարումը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ազատագրված հայրենի հողում լիարժեք հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար: Այն կընդգրկի բնության գրկում ամենօրյա արշավներ, նախնական զինվորական գիտելիքների ուսուցանում, մարտարվեստի հնարքների տիրապետում, քննարկումներ Հայաստանի ներկայի, ապագայի և Հայոց պետականության շուրջ: Ճամբարումին մասնակցելու են նաև հայտնի ազգային, հասարակական  գործիչներ, մտավորականներ։

 Ճամբարումի մասնակիցները իրենց ժամանցը կարող են անցկացնել ընդգրկվելով ճանաչողական-արշավային կամ մարզական-զինվորական խմբերում:

Ճամբարումին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել (+374 10) 27-77-83, (+374 10) 52-81-11, (+374 93) 08-04-85, հեռախոսահամարներով, կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեներին' [email protected], [email protected]: Երևանից մեկնումը տեղի կունենա 2011թ հուլիսի 16-ին, ժամը 9։00-ին  Սախարովի անվան հրապարակից։

Այս խորագրի վերջին նյութերը