Քաղաքական

16.11.2011 14:58


Ա. Բախշյան. «ԲՀԿ–ն ուզեց ապացուցել՝ զգուշացե՛ք ինձանից»

Ա. Բախշյան. «ԲՀԿ–ն ուզեց ապացուցել՝ զգուշացե՛ք ինձանից»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, խոսելով Իջևանի քաղաքապետի ընտրություններից, նշել է, որ դա մեծ ազդեցություն չի կարող ունենալ կուսակցության քաղաքականության վրա։

–Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ավելի շատ տեղի բնակչության խնդիրն են։ Այստեղ մեծ դեր ունեն մարդկային հարաբերությունները, իսկ դրանք քաղաքական հարց չեն,–նշել է նա ու հավելել,–երբ քաղաքապետը պարտվում է, դեռ չի նշանակում, որ կուսակցությունն էլ է պարտվել։

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հակադարձել է նրան՝ ասելով, որ ցանկացած ընտրություն քաղաքական գործընթաց է, որը շատ ուղիղ կապ ունի քաղաքականության հետ։

Նրա խոսքերով՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև ներքին պայքար էր նկատվում։

–Իրար բան ապացուցելու խնդիր կար։ ԲՀԿ–ն ուզեց ապացուցել՝ զգուշացե՛ք ինձանից,–նկատել է Ա. Բախշյանը։

Ըստ բանախոսի՝ այս ընտրություններն ապացուցեցին, որ յուրաքանչյուր կուսակցություն պետք է լրջորեն աշխատի ընտրողի հետ, քանի որ այսօրվա ընտրողը նախորդներից տարբերվում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը