Աշխարհ

20.05.2024 14:35


Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար

Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար

Իրանի կառավարության խորհուրդը երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիին նշանակել է արտգործնախարարի պաշտոնակատար՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ այս մասին հայտնել է կառավարության խոսնակը՝ կառավարության խորհրդի արտակարգ հանդիպումից հետո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։

Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Այս խորագրի վերջին նյութերը