Լրահոս

18.11.2011 09:54


Պենտագոն. «Իրանին հարվածներ հասցնելը կվնասի համաշխարհային տնտեսությանը»

Պենտագոն. «Իրանին հարվածներ հասցնելը կվնասի համաշխարհային տնտեսությանը»

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ Իրանին հարվածելը կվնասի համաշխարհային տնտեսությանը։

–Դա կբերի բացասական տնտեսական հետևանքների, ինչը կարող է անդրադառնալ ոչ միայն մեր, այլ նաև համաշխարհային տնտեսության վրա,– հայտարարել է Պանետան։

Պաշտոնյան պնդել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և նրա վրա քաղաքական ճնշում գործադրելու գաղափարի վրա։

Հիշեցնենք, որ վերջերս լրատվամիջոցներում տարածվել է այն տեղեկատվությունը, որ Իսրայելը ԱՄՆ–ի աջակցությամբ պատրաստվում է հարվածներ հասցնել Իրանին։ Իրավիճակը ավելի սրվեց ՄԱԳԱՏԷ–ի՝ Իրանի միջուկային ծրագրի մասին մեղադրական զեկույցի հրապարակումից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը