Կարծիք

10.06.2024 12:14


Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները

Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները

Ինչպես հայտնի է, օրեր առաջ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը մեկնել էր Ուկրաինա, որտեղ նա այդ երկրում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ միասին այցել էր Բուչա քաղաք, որտեղ ծաղիկներ էին խոնարհել զոհվածների հուշակոթողին և հանդիպել Բուչայի քաղաքապետին։ Բացի այդ՝ հումանիտար օգնություն տրամադրել:

Ուկրաինա այցելելը իհարկե հանցագործություն չէ, բայց երբ պատվիրակություն է այցելում կոնկրետ Բուչա քաղաք, դա արդեն մեսիջ է՝ ուղված Մոսկվային:

Քանի որ ուկրաինական իշխանությունները Բուչան դարձրել են, այսպես կոչված «ռուսական վայրագությունների» այցեքարտ, որտեղ, իբր երկու տարի առաջ զոհվելն էր 1300 անմեղ մարդ:

Կարծում ենք, որ Տիգրան Տեր-Մարգարյանը միտումնավոր էր այցելել այս քաղաք, շատ լավ իմանալով, որ դրան պիտի հետևեր ռուսական արձանգանքը:

Բանն այն է, որ այս անձնավորությունը հայտնի Արամ Զավենիչի կուսակիցն է, ով «30 արծաթով» օր ու գիշեր ռուսներին է փնովում:

Թե ինչու են հենց Արամ Զավենիչին պատվիրել այս անպատվաբեր առաքելությունը մեկ ուրիշ թեմա է:

Սակայն արձանագրենք, որ հաշվի առնելով այն, որ Արամ Զավենիչը Փաշինյանի գաղափարական դաշնակիցն է համարվում և հենց, որպես դաշնակցի է այդ ուժին տրված Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը և, բացի այդ, այցին մասնակցել է նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանը, կարելի է ասել, որ այդ քաղաքում «զոհվածների» հիշատակը հարգել է հենց Նիկոլ Փաշինյանը: Իսկ դա նշանակում է, որ հենց ինքն է փորձել սադրել Մոսկվային իր այդ քայլով:

Հայաստանի անվտանգային այսչափ խնդիրների հետ միասին, ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում սադրել Մոսկվային:

Իսկ միգուցե նրա գլխավոր նպատակը հենց դա՞ է, որ Ադրբեջանը նոր հարձակում կատարի, որպեսզի Փաշինյանը հիմք ունենա կրկին այդ քայլը բարդել Մոկվայի վրա:

Այս մարդու հրեշավոր նպատակները իսկապես ոչ մի սահման չունեն:

Փաշինյանին ո՛չ հայ ժողովուրդի ապագան է հետաքրքրում, ո՛չ Հայաստանի անվտանգությունը:

Ճիշտ հակառակը՝ նրան նույնիսկ շահավետ է, որ Հայաստանը չլինի, որպեսզի ինքն էլ Արամ Զավենիչի հետ միասին կարողանա խուսափել պատասխանատվությունից:

Այստեղ են ասում, որ Փաշինյանն ու Զավենիչը դարձել են հայ ժողովուրդի համար օրինակելի հակահերոսների կերպարներ, թե ինչպիսին չպիտի լինի մարդը և հայ մարդը, ընդանրապես:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը