Լրահոս

22.11.2011 10:03


Եգիպտոսի կառավարությունը նորից հրաժարական է տվել

Եգիպտոսի կառավարությունը նորից հրաժարական է տվել

Երկուշաբթի երեկոյան Եգիպտոսի կառավարությունը վարչապետ Իսամ Շարաֆի գլխավորությամբ նորից հրաժարական է ներկայացրել՝ Թահրիրի հրապարակաում կատարվող իրադարձությունների համապատկերի վրա։ Այս մասին նշված է նախարարների կաբինետի տարածած պաշտոնական հայտարարության մեջ՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այնուամենայնիվ, հրաժարականի ընդունման իրավասությունը երկրի զինված ուժերի Գերագույն խորհրդի մոտ է. մինչև խորհուրդը չընդունի նախարարների հրաժարականը վերջիններս ստիպված կլինեն իրականացնել իրենց պաշտոնական պարտականությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 19-ին կառավարությունը հայտարարել էր իր հրաժարականի մասին, սակայն ռազմական խորհուրդը չէր ընդունել այն։

Կահիրեի Թահրիր հրապարակում անկարգություններն սկսվել են նույեմբերի 19–ին վրանային ճամբարը ցրելու փորձի պատճառով։ Նոյեմբերի 18–ից վրանային ճամբար ստեղծած ցուցարարները զինվորականներից պահանջում էին արագացնել իշխանությունը քաղաքացիական դեմքերին հանձնելու գործընթացը։ Նրանց կարծիքով զինվորականները Հուսեին Տանտավիի գլխավորությամբ մտադիր են ձգձգել այդ գործընթացը՝ ձգտելով մնալ իշխանության։

Սկսված բախումների արդյունքում 24 մարդ է զոհվել արդեն։

Այս խորագրի վերջին նյութերը