Լրահոս

22.11.2011 13:44


Ա. Ադիբեկյան. «ԲՀԿ–ի հաղթանակն ապացուցում է, որ մեզ մոտ հնարավոր է բավական ազատական ընտրություն»

Ա. Ադիբեկյան. «ԲՀԿ–ի հաղթանակն ապացուցում է, որ մեզ մոտ հնարավոր է բավական ազատական ընտրություն»

«Սոցիոմետր» սոցիալական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական դաշտը համեմատել է շուկայի հետ, որտեղ ցանկացած քաղաքական ուժ բրենդ է ներկայացնում։

Խոսելով Իջևանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների մասին՝ սոցիոլոգը նշել է, թե ԲՀԿ–ի հաղթանակն ապացուցում է, որ մեզ մոտ հնարավոր է բավական ազատական ընտրություն, և ընտրողները կարող են, ըստ իրենց ճաշակի, ընտրել իրենց ղեկավարներին։

«Մեզ մոտ կա մեծ խանութների ցանց, և կա Բանգլադեշի կամ Ֆիրդուսի նման ինչ–որ քրջանոց»։ Այսպես է բնութագրել բանախոսը մեր քաղաքական դաշտի կայացած խոշոր և մանր–գրպանային կուսակցությունները։

Նրա խոսքերով՝ Հայաստանի քաղաքական շուկան արդեն ձևավորված է։ Ըստ բանախոսի, այն ունի հետևյալ տեսքը. ՀՀԿ–ն զորավիգ է պետական հարցերի պաշտպանությանը, ԲՀԿ–ն որդեգրել է տնտեսական իրավունքների և տնտեսական զարգացման խնդիրները, ինչն առավել կարևոր է ներկայիս ծանր սոցիալական պայմաններում, և ինչով բացատրվում է կուսակցության վերջին հաջողություններն ու ձայների բավական աճը, ՀՅԴ–ն իր առջև դրել է գերազգային, համապետական նպատակներ, ՕԵԿ–ը որդեգրել է մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները՝ սոցիալական երանգներով։ Ըստ նրա՝ ՀԱԿ–ը շուկայում իրեն դիրքավորելու խնդիր ունի, քանի որ բոլոր տեղերը զբաղեցված են։ Նույն խնդրի առջև  է կանգնած նաև «Ժառանգություն» կուսակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը