Լրահոս

22.11.2011 13:54


Հայաստան է ժամանել ՀԱՊԿ պատվիրակությունը

Նոյեմբերի 22-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն այցելեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատվիրակությունը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել` նպատակ ունենալով մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ քննարկելու և ճշգրտելու մյուս տարի Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համալիր զորավարժության նախապատրաստման աշխատանքները։ Այդ հարցերը քննարկվեցին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ։ Մեծ կարևորություն տալով համատեղ զորավարժությանը, ՀԱՊԿ ներկայացուցիչները ցանկացան լսել հայկական կողմի կարծիքները և առաջարկները` կապված զորավարժության կազմակերպման հետ։ Քննարկվեցին զորավարժության տևողության, շտաբային և պրակտիկ փուլերի բաժանման և կազմակերպչական այլ հարցեր։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշեց, որ մյուս տարի կդիտարկվի նաև Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ուսումնավարժություն անցկացնելու հնարավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը