Լրահոս

22.11.2011 14:41


Թուրքիայում քրդերի զանգվածային ձերբակալություններ են եղել

Թուրքիայում քրդերի զանգվածային ձերբակալություններ են եղել

Ինչպես հայտնում է «AP»–ն, հղում անելով թուրքական «TRT» հեռուստաալիքին, Թուրքիայի ոստիկանությունն այսօր զանգվածային ձերբակալություններ է արել «Քրդական համայնքների միության» ակտիվիստների շրջանում։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ձերբակալվել է առնվազն 65 մարդ (մինչդեռ «Ռոյթերս»–ը հաղորդում է 50 մարդու մասին) Ստամբուլում, Դիարբեքիրում, Իզմիրում, Բուրսայում և Անկարայում։

Իրավապահների հաղորդած տվյալների համաձայն՝ ձերբակալավածները կասկածվում են «Քրդական աշխատավորական կուսակցության» գրոհայինների հետ կապ ունենալու համար։

Ինչպես ընդգծում է «Ռոյթերս»–ը, ակտիվիստների զգալի մասը (շուրջ 30 մարդ) ձերբակալվել է Դիարբեքիրում, որտեղ քրդերը էթնիկ մեծամասնություն են կազմում։

Ձերբակալվածների թվում են պրոքրդական «Հանուն խաղաղության և ժողովրդավարության» կուսակցության բարձրաստիճան անդամներ։ Աշխատավայրերում ոստիկանությունը բռնազավթել է ձերբակալվածների համակարգիչներն ու փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ևս նման զանգվածային ձերբակալություն  էր եղել. ավելի  քան 100 քուրդ էր ձերբակալվել։

Ընդհանուր առմամբ՝ «Քրդական աշխատավորական կուսակցության» գրոհայինների հետ կապ ունենալու մեղադրանքով շուրջ 2500 մարդ է ձերբակալվել։

Այս խորագրի վերջին նյութերը