Լրահոս

22.11.2011 15:06


Ա. Ադիբեկյան. «Կադրային փոփոխությունները բնական գործընթաց են»

Ա. Ադիբեկյան. «Կադրային փոփոխությունները բնական գործընթաց են»

«Ընտրություններից առաջ պաշտոնանկությունները նպատակ ունեն ազատվել այն դեպքերից, որոնք կարող են բացասական հետևանքներ թողնել ընտրությունների ելքի վրա, կամ ունեն բացասական դաշտ, ինչը կարող է ազդեցություն ունենալ հանրային տրամադրությունների վրա»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Սոցիոմետր» սոցիալական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ դա շատ բնական գործընթաց է։

–Երբ ՀԱԿ–ից դուրս եկան մի քանի դեմքեր, ոչ մի սենսացիոն բան չեղավ. ոչ ոք չքննարկեց դրա հետևանքները։ Սակայն բավական է իշխանական պաշտոնյաներից մեկին հանեն պաշտոնից, դա հետաքրքրության բավական մեծ ալիք է բարձրացնում,–նկատել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը