Լրահոս

22.11.2011 15:43


Տարոն Մարգարյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

Տարոն Մարգարյանը ներկայացրել է Արաբկիր վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հրայր Անտոնյանին և շնորհակալություն է հայտնել Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Էդուարդ Մուշեղյանին՝  համատեղ աշխատանքի համար:

Տարոն Մարգարյանը  կարևորել է թիմային աշխատանքի մոտեցումը՝ անկախ անձերի փոփոխությունից և նշել, որ մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերը համալրված են բանիմաց կադրերով, որոնք լավատեղյակ են համայնքի խնդիրներին և հստակ պատկերացնում են իրենց պարտավորությունները։ Ընդգծելով, որ քաղաքապետարանի ծրագրերը կյանքի կոչելու հարցում կարևոր է վարչական շրջանի յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ աշխատանքը, քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարից ու աշխատակազմից ակնկալում է  համակարգված, արդյունավետ և սրտացավ աշխատանք։

«Պետք է սրտացավ լինենք մեր  աշխատանքում, ցուցաբերենք կամք և  հետևողականորեն շարունակենք սկսած գործը, ավելին, որակապես նոր մշակույթ ձևավորենք բնակիչների հետ հարաբերություններում»,- նշել է քաղաքապետը՝ ընդգծելով, որ համայնքային տնտեսության հետ կապված խնդիրներն ու  բնակիչների կողմից բարձրացված արդարացի բողոքները միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն և ունենան համապատասխան արձագանք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը