Լրահոս

22.11.2011 17:22


Երևանում բացվեց ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանսը

Նոյեմբերի 22-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների կոնֆերանսի պաշտոնական բացումը:  Կոնֆերանսի թեման է «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ»: Բացման արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադ. Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական և Հայաստանում «ՌոսՍոտրուդնիչեստվո»-ի ներկայուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, Եվրասիական աստղագիտական ընկերության համանախագահ Նիկոլայ Սամուսը և Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ և կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը: Կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Տաջիկստանի մոտ 50 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, ինչպես նաև եվրոպացի, ռուս և հայ դասախոսներ, որոնք կկարդան հրավիրված դասախոսություններ: Ուսանողները ելույթ կունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի և հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաև գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան և Հայաստանի տեսարժան վայրեր:

Հայկական աստղագիտական ընկերություն

Այս խորագրի վերջին նյութերը