Լրահոս

23.11.2011 09:59


Եգիպտոսում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 30–ի

Եգիպտոսում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 30–ի

«Ֆրանս պրես» գործակալությունը, վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը, հաղորդում է, որ Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանների միջև չորս օր շարունակվող բախումների հետևանքով։

Երեքշաբթի մայրաքաղաք Կահիրեում Թահրիր հրապարակի մոտ նոր անկարգությունների հետևանքով զոհվել է ևս երկու մարդ։

Կահիրեի Թահրիր հրապարակում անկարգություններն սկսվել են նույեմբերի 19–ին վրանային ճամբարը ցրելու փորձի պատճառով։ Նոյեմբերի 18–ից վրանային ճամբար ստեղծած ցուցարարները զինվորականներից պահանջում էին արագացնել իշխանությունը քաղաքացիական դեմքերին հանձնելու գործընթացը։ Նրանց կարծիքով զինվորականները Հուսեին Տանտավիի գլխավորությամբ մտադիր են ձգձգել այդ գործընթացը՝ ձգտելով մնալ իշխանության։

Այս խորագրի վերջին նյութերը