Լրահոս

23.11.2011 10:41


Ստրոսս–Կանը դատի կտա Սարկոզիի խորհրդականին ու ֆրանսիական 5 թերթի

Ստրոսս–Կանը դատի կտա Սարկոզիի խորհրդականին ու ֆրանսիական 5 թերթի

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս–Կանը և իր կինը՝ Աննա Սինքլերը, մտադիր են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի խորհրդական Անրի Գենոյին և ֆրնասիական 5 թերթի դատի տալ այն բանի համար, որ նրանք տեղեկատվություն են հաղորդել  մարմնավաճառության հետ Կանի կապված լինելու վերաբերյալ։ Այս մասին, «Ֆրանս Պրեսս»-ի փոխանցմամբ, հայտարարել են Կանի փաստաբանները։

Ամուսինները Գենոյին և թերթերին մեղադրում են, թե նրանք խառնվում են զույգի անձնական կյանքի մեջ, իսկ դա, ըստ ֆրանսիական օրենսդրության, հանցագործություն է։

Տեղեկացնենք, որ Ֆրանսիական «Le Figaro»-ն «L'Express»-ը, «Nouvel Observateur»-ը, «Paris Match»–ը և «VSD»–ը տեղեկատվություն էին տարածել, թե Կանը կապ ունի հանցավոր խմբի հետ, որը Լիլ քաղաքից  մարմնավաճառներ է ուղարկում Փարիզ և Վաշինգտոն։

Անրի Գենոն նոյեմբերի 18-ին իր հերթին հայտարարել էր, թե Ստրոսս–Կանը կապ ունի Լիլ քաղաքի կավատների հետ։

Հիշեցնենք, որ Ստրոսս–Կանը առաջին անգամը չէ, որ սկանդալների կիզակետում է։ Ավելի վաղ նա մեղադրվում էր հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու համար։ Երկար դատավարությունից հետո, սակայն, նա ազատ արձակվեց, սպասուհին էլ հետ վերցրեց դիմումը։

Այս խորագրի վերջին նյութերը