Լրահոս

23.11.2011 10:40


Սիլվա Համբարձումյանի վրա հարձակման վկաները կանչվել են հարցաքննության

Սիլվա Համբարձումյանի վրա հարձակման վկաները կանչվել են հարցաքննության

Գործարար Սիլվա Համբարձումյանը «7օր»–ին ասել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից իր վրա հարձակման վկաներին կնաչել են Հատուկ քննչական ծառայություն։

–Նրանք պատմել են դեպքն այնպես, ինչպես որ ես էի պատմել, թե ինչպես է եղել,–ասել է Ս. Համբարձումյանը։

Նա նաև ավելացրել է, որ դատախազությունում իրենց չեն պատասխանում՝ պահպանվե՞լ է «Մարիոթ» հյուրանոցի ձայնագրությունը, թե՞ ոչ։

–Ասում են՝ սպասում ենք մինչև քննության ավարտը,–նշել է գործարարը։

Սիլվա Համբարձումյանը կատարվածի առնչությամբ ակնկալում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջամտությունը։ Սակայն մինչ օրս նախագահականից Սիլվա Համբարձումյանը ոչ մի արձագանք չի ստացել.

–Երևի սպասում են հետաքննության ավարտին,–ասել է Ս. Համբարձումյանը և նկատել, որ այսօր Հայաստանում գործարարը պաշտպանված չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը