Քաղաքական

23.11.2011 11:26


Ռուբեն Թորոսյան. «Ընտրությունները հենց հիմա են կեղծվում: Չեմ հասկանում, թե ինչու որևէ մեկը դրա վրա ուշադրություն չի դարձնում»

Ռուբեն Թորոսյան. «Ընտրությունները հենց հիմա են կեղծվում: Չեմ հասկանում, թե ինչու որևէ մեկը դրա վրա ուշադրություն չի դարձնում»

Օրեր առաջ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, թե կարծում է, որ մենք իրականում իդեալականին մոտ ընտրողների ցուցակ ունենք:

«7օր»–ի հետ զրույցում «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար, «Մարդու իրավունքներ 96» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանը անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշել է, թե լավ կլինի, որ  այս հայտարարությունը դեմագոգիկ չլինելու  համար ապացուցվի։

–Դա պետք է հաստատվի  հասարակության կողմից։ Ես կարծում եմ, որ եթե այդ արդար  ու  ազատ ընտրությունների անցկացմանը այսպես հրապարակային պատրաստվում են, ապա լավ կլինի, որ մի միջոցառում էլ կազմակերպեն, որ դա հաստատվի, հատկապես մարզերում։ Ես այնտեղ ցուցակների հետ կապված խնդիր եմ տեսնում։ Այն, ինչ–որ  հիմա ԿԸՀ–ն անում է այդ օրենքի շրջանակներում, այդ վստահությունը չի բերում,–ասել է նա։

Հարցին, թե իսկ ինչի՞ն է միտաված  ընտություններից այսքան առաջ  նման հայատարություններ անելը, արդյոք սա մտավախություն չի՞ առաջացնում, որ  ընտրություններն այս անգամ կկեղծվեն հենց ԿԸՀ–ում, Ռուբեն Թորոսյանը  պատասխանել է, թե ինքը մի քիչ այլ ձևով է խնդրին նայում։

Հիմա գործընթացներ  են գնում վաղուցվանից, այսինքն՝ ընտրությունները հենց հիմա են կեղծվում։ Ես ուղղակի  չեմ հասկանում, որ որևէ մեկը, նույն ընդդիմադիր  ուժերը, դրա վրա ուշադրություն չի դարձնում։ Հիմա ամեն ինչ անում են, որ հետո հենց այդ ընդդիմադիրների  միջոցով էլ փակեն իրենց արածները, այսինքն՝ ընտրությունները  հիմա են կեղծվում, և այդ փաստերը դուք էլ եք ստանում,–ասել է նա։

Ըստ  Ռուբեն Թորոսյանի՝ միայն Տիգրան Մուկուչյանի կերպարն արդեն ընտրությունների նկատմամբ բացասական վերաբերմունք է ներշնչում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը