Լրահոս

23.11.2011 17:08


Հունաստանին 20 օ՞ր է մնացել մինչև սնանկացում

Հունաստանին 20 օ՞ր է մնացել մինչև սնանկացում

Եվրամիությունը պատրաստ է Հունաստանին տրամադրել 8 մլրդ եվրոյի չափով նոր տրանշ, եթե Հունաստանի քաղաքական գործիչները ստորագրեն համապատասխան փաստաթուղթ, որով նրանք կհամաձայնվեն այդ գումարներն օգտագործել համապատասխան բարեփոխումների համար։ Այնինչ Հունաստանի Նոր ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը չի պատրաստվում ստորագրել նման փաստաթուղթ։ Սամարասը պնդում է, որ իր կուսակցությունն առանց այդ էլ համաձայնվեց կոալիցիոն կառավարություն ստեղծել, իսկ պարտավորությունների ստանձնման որևէ գրավոր փաստաթղթի կարիք չկա, քանի որ իր խոսքին կարելի է վստահել։

Սակայն խորհրդարանում ավելի ու ավելի են տարածվում հոռետեսական տրամադրությունները։ Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել իր անունը հրապարակել, ասել է.

–Մեր փողը դեռ մի 20 օր կհերիքի։ Բայց եթե այսպես շարունակվի, դեկտեմբերի կեսին մենք կհայտարարենք դեֆոլտի մասին. մենք ի վիճակի չենք լինի վճարել թոշակներն ու աշխատավարձերը։ Իրավիճակը բավական լուրջ է, և այս հարցը պետք է լուծվի այս շաբաթ։

Հունաստանի ճգնաժամի պատճառով իրադրությունն օրեցօր ավելի է սրվում ԵՄ մյուս երկրներում նույնպես։

Այս խորագրի վերջին նյութերը