Լրահոս

25.11.2011 08:53


«Հեռուստամարաթոն 2011»–ին շուրջ 12 մլն դոլար նվիրատվություն է հավաքվել

«Հեռուստամարաթոն 2011»–ին շուրջ 12 մլն դոլար նվիրատվություն է հավաքվել

Երեկ ժամաը 20։00–ից մինչև ասյսօր ժամը 08։00–ն ուղիղ եթերով ընթանում էր Հայաստան Համահայկակական հիմնադրամի ամնամյա հեռուստամարթոնը։ «Հեռուստամարաթոն 2011»–ին 12 մլն 286 հազ. 478 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում է ստացվել։

Այս տարվա հեհեռուստամարաթոնի ընթացքում, որը կրում էր «Ջուր պարգևիր, կյանք նվիրիր» կարգախոսով, հայտարարվել են տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում իրականացված դրամահավաք միջոցառումներից հավաքագրված գումարները, այդ թվում՝ հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, ճաշկերույթների, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների, փոստային նվիրատվությունների ու SMS հաղորդագրությունների հասույթները, որոնք այս տարի կուղղվեն Հայաստանում և Արցախում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերին՝ Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված, որպես Հիմնադրամի 2011թ. ռազմավարական ծրագիր:

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ 2010թ.–ին հիմնադրամը 20 մլն դոլարի էր հավաքագրել։

Այս խորագրի վերջին նյութերը