Լրահոս

25.11.2011 10:16


Այսօր արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 54 տարեկան

Այսօր  արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանը կդառնար 54 տարեկան

Այսօր Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ, ՀՀ ազգային հերոս, ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1957թ. նոյեմբերի 25–ին և այսօր կդառնար 54 տարեկան։

Իր ողջ գիտակից կյանքում Ավոն պայքարել է հայերի իրավունքների, Հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի ազատագրման համար:

1991թ. սկզբին Մոնթե Մելքոնյանը հիմնել է Հայրենասիրական ջոկատը, իսկ 1992թ.–ից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն է եղել:

Ավոն զոհվել է 1993թ.  դեկտեմբերի 6–ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում: Հանդիպելով զրահամեքենայի և կարծելով, թե հայեր են՝ Ավոն ու իր ընկերներն  առաջ են գնացել, սակայն պարզվել է, որ ադրբեջանցիների են հանդիպել: Սկսվել է փոխհրաձգություն, որի հետևանքով սպանվել են թե՛ Մոնթեն, թե՛ նրա ընկերը՝ Սարիբեկը: Հետմահու Մոնթեն արժանացել է Ազգային հերոսի կոչմանը:

Այս խորագրի վերջին նյութերը