Լրահոս

25.11.2011 15:12


Արտակ Զաքարյան. «Ամենակարևոր խնդիրն այսօր ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացն է»

Արտակ Զաքարյան. «Ամենակարևոր խնդիրն այսօր ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացն է»

«Կոնգրես» հյուրանոցում կուսակցությունների արտաքին քաղաքականության ուղեգծին նվիրված քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ այսօրվա արտաքին քաղաքականությունը միտված է խաղաղության ապահովմանը, ներքին խնդիրների լուծմանը և բարեփոխումների գործընթացում արտաքին ուժերի գրավմանը։

–Ամենակարևոր խնդիրն այսօր ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացն է, դրանից ածանցված են ԼՂՀ ժողովրդի խաղաղությունը, տարածաշրջանային անվտանգությունը: Հաջորդ խնդիրը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է, որը միջազգային քաղաքականության մեջ նոր հարթակներ ձեռք բերելու լավ միջոց է,–ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը