Լրահոս

02.05.2009 17:21


Գլխավոր դատախազը մերժել է Վարդան Ղուկասյանի առաջարկը

Այսօր Գյումրի է այցելել Հայստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ մասնակցելու Գյումրիի մոտ գտնվող նախկին թռչնաբուծարանի տարածքում հիմնաված այգու ծառատունկին:

Գլխավոր դատախազի հետ ծառատունկին մասնակցել են Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը և Գյումրու քաղաքապետ Վրադան Ղուկասյանը: Աղվան Հովսեփյանին ուղեկցող անձինք լրագրողներին խնդրել են գլխավոր դատախազին հարցեր չտալ։ «Մենք փոխանցում ենք անձամբ Աղվան Հովսեփյանի խնդրանքը»,- նշել են նրանք:

-Աղվան Գառնիկիչ, մի հատ Հայր Մերը չասե՞նք, արևելք նայելով,- առաջարկել է Վարդան Ղուկասյանը՝ մինչև ծառատունկին անցնելը:

Աղվան Հովսեփյանը սառը տոնով մերժել է Վարդան Ղուկասյանի առաջարկը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը