Լրահոս

28.11.2011 14:53


ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահի կարծիքով 2012թ. պետբյուջեով սոցիալական փաթեթի առկայությունը մեկ քայլ առաջ է

ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահի կարծիքով 2012թ. պետբյուջեով սոցիալական փաթեթի առկայությունը մեկ քայլ առաջ է

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հայտարարել է, որ մեր երկրում բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձերը, իրենց կատարած աշխատանքի համեմատ, ցածր են։

Անդրադառնալով 2012թ. պետական բյուջեին՝ բանախոսը նշել է, որ քաղծառայողի աշխատավարձը չի բարձրացվել, սակայն չի եղել նաև սոցիալական փաթեթը, որ վերաբերում է բոլոր քաղծառայողներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, ու հավելել է, որ սոցիալական փաթեթի առկայությունը մեկ քայլ առաջ է։

Նրա խոսքերով՝ պետական համակարգում աշխատողներին սոցիալական երաշխիքներ են անհրաժեշտ։

Սոցիալական փաթեթը, ըստ Մ. Բադալյանի, յուրաքանչյուր քաղծառայողի տրամադրում է ամսական մոտ 15 հազ դրամ, որը ներառում է բուժսպասարկումը, հիպոթեքը, ուսման վճարը և հանգիստը Հայաստանում ու Արցախում։

–Սա կարող է՝ քիչ է, սակայն երևույթը դրական է,–նկատել է քաղծառայության խորհրդի նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը