Լրահոս

02.05.2009 17:47


Գագիկ Ծառուկյան. «Մեր խոսքը գործ է»

Գագիկ Ծառուկյան. «Մեր խոսքը գործ է»

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ Երևանի ավագանու ընտրությունների իրենց նախընտրական ծրագրի վրա աշխատել են կուսակցության ամենալավ մասնագետները։ Իսկ ծրագրում ընդգրկված են Երևան քաղաքի բնակիչների առաջարկները։

-Մեր ցանկությունն արդար է, իսկ մեր ծրագիրը հստակ։ Բոլորը շատ ճարտար կարող են խոսել, անգիր արած կամ շատ ճարտար կարդալ, բայց կարևորը խոսելը չի, կարևոր է խոսքը գործ դարձնել։ Մենք որ ոլորտում, որ ձեռք ենք մեկնել, միշտ մեր խոսքը գործ է եղել,- ասել է Գ. Ծառուկյանը։

Նա նաև նշել է, որ իրենց սկզբունքը մարդկանց պաշտպանված և երջանիկ դարձնելն է, նպատակը՝ այնպիսի քաղաքային խորհուրդ ստեղծելը, որը գործընկեր կլինի երևանցու համար։

-Հայերը քաղցր են, ջերմ են, մարդկային են, հյուրասեր են։ Ամբողջ աշխարհը ճանաչում է հայությանը, միայն մեզ պետք է, որ միասնական ուժերով կարողանանք իրականացնել մեր նպատակները։

 

Այս խորագրի վերջին նյութերը