Լրահոս

29.11.2011 10:24


Ի պատասխան Լիբանանի հրթիռային կրակի՝ Իսրայելը պատասխան կրակ է բացել

Ի պատասխան Լիբանանի հրթիռային կրակի՝ Իսրայելը պատասխան կրակ է բացել

Այսօր գիշեր Լիբանանը հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների վրա։ Դրան ի պատասխան՝ իսրայելական բանակը հրետանային կրակ է բացել Լիբանանի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Իսրայելական ռադիոյի հաղորդմամբ՝ երկրի վրա ընկել է չորս հրթիռ, որոնցից մեկը վնասել է թռչնաբուծական ֆերման։

2006թ. երկրորդ լիբանանյան պատերազմից հետո Իսրայելի հյուսիսը մեկ անգամ չէ, որ հրթիռակոծվել է Լիբանանում գործող գրոհայինների կողմից։

Այդ պատերազմի ընթացքում «Հզբոլլահ»–ի գրոհայիններն ավելի քան չորս հազար հրթիռ են բաց թողել Իսրայելի քաղաքների վրա։ Պատերազմի ավարտից հետո ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը իսրայելա–լիբանանյան սահմանի վրա զինադադարի մասին բանաձև է ընդունել։

Այս խորագրի վերջին նյութերը