Լրահոս

29.11.2011 10:51


Կուսակցությունները 2012թ. ընտրությունների վերաբերյալ սոցհարցումներ դեռևս չեն պատվիրել

Կուսակցությունները 2012թ. ընտրությունների վերաբերյալ սոցհարցումներ դեռևս չեն պատվիրել

«Սոցիոմետր» ՀԿ–ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը  «7օր»–ի հետ  զրույցում ասել է, թե սովորաբար  ընտրություններից առաջ կուսակցություններն իրենց հնարավորությունները պարզելու նպատակով, ոչ հրապարակելու նպատակով, պատվիրում են սոցհարցումներ։

2012թ. ընտրությունների համար դեռ ոչ մի պայմանավորվածություն չունենք։ Մենք մեկ հարցում պետք է անենք մեր միջոցներով, որպեսզի գործընթացը լինի մեր մոնիթորինգին տակ։ Դա բավականին թանկ հաճույք է, և կուսակցություններ կան, որոնք գիտեն, որ հարցում անեն, չանեն, մեկ է, իրենք հաղթող չեն։ Բայց ասեմ, որ եթե անգամ ցանկանում են ընդամենը 5%–ի շեմը հաղթահարել, ապա անպայման պետք է սոցհարցումներով իրենց հնարավորությունները պարզեն ու հասկանան, թե իրենց որքան ձայն է հարկավոր այդ շեմը հաղթահարելու  համար,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը