Լրահոս

29.11.2011 10:57


Հայաստանում Բելգիայի քաղաքացի է ձերբակալվել

Հայաստանում Բելգիայի քաղաքացի է ձերբակալվել

Հայաստանում ձերբակալվել է Բելգիայի քաղաքացի, 1957թ. ծնված Լյուկ Վանդևալեն։ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «7օր»–ին տեղեկացրել է, որ Լյուկ Վանդևալեն խուլիգանության համար բերման է ենթարկվել, և քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցված։

–Նա ձերբակալված է,–ասել է Ա. Մալխասյանը՝ մանրամասնելով, որ նոյեմբերի 28–ին՝ ժամը 12։30–ին, Լյուկ Վանդևալեն մուտք է գործել Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց, վիճաբանել է ուսուցչական կազմի հետ, հայհոյանքներ հնչեցրել ուսուցիչների հասցեին։

Այժմ կատարվում է նախաքննություն։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Բելգիայի քաղաքացու դուստրը հենց այդ դպրոցում է սովորում։ Լյուկ Վանդևալեն դպրոց է այցելել իր դժգոհությունն արտահայտելու ջեռուցման համար աշակերտներից երեքհազարական դրամ հավաքելու կապակցությամբ և ուսուցիչների հետ ծագած վիճաբանության ժամանակ կոտրել է դպրոցի միջանցքում փակցված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարի ապակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը