Լրահոս

30.11.2011 10:31


Ալլա Պուգաչովան սրտանոթային խնդիրների պատճառով կրկին հիվանդանոց է ընկել

Ալլա Պուգաչովան սրտանոթային խնդիրների  պատճառով կրկին հիվանդանոց է ընկել

Ռուսական էստրադայի աստղ, երգչուհի Ալլա Պուգաչովան սրտի հետ կապված խնդիրների  պատճառով հիվանդանոց է ընկել։ Նա ստիպված է եղել կրկին դիմել Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության կենտրոն, որտեղ անցած տարվա դեկտեմբերին սրտի վիրահատություն էր տարել։

Ինչպես հայտնում է «purepeople.ru» կայքը, երգչուհին սրտի շրջանում ցավեր զգալով` կիրակի առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները  հետազոտություններ են կատարել, և Փառք Աստծո՝ ոչ մի լուրջ բան չի հայտնաբերվել։ Սակայն զննման գործընթացը բավական բարդ է, և Ալլա Պուգաչովան այդ ամենից հետո ստիպված է եղել մի ամբողջ օր մնալ հիվանդանոցում՝ բժիշկների  հսկողության տակ։ Այսօր երգչուհին արդեն վերադրձել է տուն։

Այս խորագրի վերջին նյութերը