Լրահոս

30.11.2011 11:04


Ամերիկացին տոկոսներով հետ է վերադարձրել 71 տարի առաջ գողացած փողը

Ամերիկացին տոկոսներով հետ է վերադարձրել 71 տարի առաջ գողացած փողը

Սիեթլում տղամարդը տոկոսներով վերադարձրել է 1940թ. խանութի դրամարկղից գողացած գումարը։ 2 օր առաջ տարեց տղամարդը առավոտյան նույն խանութում 100 դոլար գումարով ծրար է թողել՝ մենեջերին հասցեագրված գրությամբ, որ 1940թ. ինքը գողացել է 20 կամ 30 դոլար։

Մենեջերի խոսքերով՝ ծեր տղամարդուն ամենայն հավանականությամբ խիղճն է տանջել։ Խանութի տեսախցիկները նկարահանել են տղամարդուն, սակայն աշխատակիցներից և որևէ մեկը նրան չի ճանաչել։

Տոկոսներով հետ վերադարձված գումարը կտրամադրվի կարիքավորներին։

Այս խորագրի վերջին նյութերը