Լրահոս

30.11.2011 16:01


Մի խումբ ծնողներ և ուսուցիչներ. «Շեվչենկոյի անվան դպրոցում պաշտոնանկությունները շարունակվում են»

Տեղեկացնում ենք, որ Տ. Գ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում արձանագրվել է 2-րդ պաշտոնանկությունը: Նույն ձևով ինչ անցյալ, անգամ աշխատանքից ազատվել է 2011թ. սեպտեմբերից աշխատանքի անցած Ինֆորմատիկա առարկայի ուսուցիչ`Արթուր Բաղդասարյանը: Տնօրեն Էլեոնորա Թումանյանը պարզաբանել և ասել է նրան, որ նա չի կարողանում լավ աշխատել և երեխաների հետ լավ չի վերաբերվում: Ի դեպ նշենք որ այս նույն պատճառով էլ աշխատանքից նոյեմբերի 25-ին ազատվել էր ՆԶՊ ուսուցիչ`մայոր Ստյոպա Առաքելյանը:Ձեռ ագիրը և գործելաոճը նույնն է:Սրանից էլ հետևություն հարգելի ԶԼՄ-ներ որ նոր տնօրեն Էլեոնորա Թումանյանը բազմիցս ստել է ասելով թե կադրային փոփոխություններ մոտակա 1 տարվա ընթացքում չեն լինի:Ինչև փաստը մնում է փաստ որ Ինֆորմատիկայի ուսուցիչը ազատվել է և այլևս դաս չի տալու 42 ավագ դպրոցում:Նա ինչպես և Ստյոպա Առաքելյանը շատ բարի , հանգիստ և փափուկ վերաբերմունքով մարդիկ էին: Երեխաներին հրաշալի բացատրում և սովորեցնում էին:Փայլուն գիտեին իրենց առարկան, տիրապետում էին հավելյալ ինֆորմացիայի մեծ պաշարի , բայց ունեին խնդիրներ լպիրշ ու այլանդակ մի քանի «աշակերտ» կոչվածների հետ:Այդ մի քանի այլասերված երեխաները անընդհատ վիրավորում և արհամարում էին իրենց դասերը և չէին էլ մասնակցում դրանց այլ խանգարում էին ամեն կերպ:Մեկ խոսքով ասած տնօրեն Էլեոնորա Թումանյանը սատար կանգնեց ոչ թե բազմամյա փորձ ունեցող մասնագետ մանկավարժներին այլ մի քանի լպիրշ ու այլանդակ «աշակերտ» կոչվողներին: Հարգելի ԶԼՄ-ներ դպրոցը վերածվում է «բարդակի»: Օգ նեք այդ դպրոցին ազատվելու «բարդակ» կազմակերպող ու պատրաստողներից: Նախապես շնորհակալություն: Շնորհակալություն Մի խումբ ծնողներ և ուսուցիչներ Ծնողների և Ուսուցիչների միություն/խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը