Լրահոս

04.05.2009 15:48


Ավտովթարներ Երևանում

Մայիսի 1-ին, ժամը 02.18-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 550 ՍԼ 01 և նույն մակնիշի 40 ՏԼ 040 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Դեպքի վայր մեկնած փրկարարների ջանքերով առաջին ավտոմեքենայից դուրս է բերվել ինքնությունը չպարզված չորս մարդու դիակ, որոնք հանձնվել են համապատասխան ծառայություններին, իսկ երկրորդ մեքենայի վարորդ՝ Հրաչ Հայրապետյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մայիսի 3-ին էլ, ժամը 06.40-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևանի Չարենցի փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտ:

Ավտոմեքենայի վարորդ, 1965 թ. ծնված Տիգրան Ղազար­յա­նը ստացել է տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկա­կան կենտրոն:

Տուժածի առողջական վի­ճա­կը բնութագրվում է միջին ծանրության:

 

Այս խորագրի վերջին նյութերը