Լրահոս

03.12.2011 13:25


Վ. Դևրիկյան. «Մտավորականը պետք է գտնվի հասարակության և իշխանության միջև»

Վ. Դևրիկյան. «Մտավորականը պետք է գտնվի հասարակության և իշխանության միջև»

Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն այսօրվա ասուլիսում նշել է, որ «մտավորական» բառն ինքնին ենթադրում է բարոյական պատասխանատվություն։ Խոսելով ընտրությունների վրա մտավորականության դերակատարության մասին՝ բանախոսն ընդգծել է, որ հնարավոր է երեք տարբերակ՝ առաջին դեպքում մտավորականը մտնում է որևէ կուսակցություն և գնում խորհրդարան, որն իր համար անընկալելի է, երկրորդ դեպքում ընդհանրապես հեռու է մնում ընտրական գործընթացներից, և երրորդ՝ բանախոսի համար գերադասելի տարբերակը՝ երբ մտավորականը որևէ քաղաքական կուսակցության չի պատկանում, բայց ունի քաղաքական և հասարակական դիրքորոշում։

–Նման մտավորականը պետք է գտնվի հասարակության և իշխանության միջև և կուսակցական չպիտի լինի,–ասել է Գրականության ինստիտուտի փոխտնօրենը։

–Հարց է առաջանում՝ այսօրվա մտավորականի խոսքը արժեզրկվե՞լ է, թե՞ պարզապես մեր մեջ չկա այնպիսի մարդ, ով այդ մակարդակի խոսք կամ նկարագիր ունենա,–նկատել է բանախոսը և հավելել,–այսօրվա հասարակությունն իր առջև նման պահանջ չի դնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը