Լրահոս

19.11.2010 17:09


Լ. Շիրինյան. «Վրացիները բացահայտորեն կրկնում են 18–20թթ. ռազմաքաղաքական պրակտիկան»

Լ. Շիրինյան. «Վրացիները բացահայտորեն կրկնում են 18–20թթ. ռազմաքաղաքական պրակտիկան»

Հայաստանը պետք է ուրիշի կողմից գծված շրջապտույտից դուրս գա և անվտանգության նոր հայեցակարգ առաջարկի։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ մեր երկիրը եթե կարողանա առարկայական հիմքերի վրա ճշգրտել Հայաստան-Վրաստան հարաբերությունները, ապա մեր գործողությունները կլինեն շատ ավելի հստակ, կազմկակերպված, հարվածներն էլ՝ դիպուկ։

-Մեր երկրի ազատության, անվտանգտության չափը որոշ չափով կախված է Վրաստանից։ Իսկ այս իմաստով վրացիները բացահայտորեն կրկնում են 18-20թթ. ռազմաքաղաքական պրակտիկան,-ասել է Լ. Շիրինյանը,-բայց ՀՀ-ն քանի որ նման ելակետ չունի, չի կարողանում համարժեք գործել, ինչպես գործում էր Հայաստանի առաջին հանրապետությունը՝ զգույշ, բայց նաև անվրեպ։

Քաղաքագետը նաև նշել է, թե վրաց էլիտայի, էթնոսի հետ խոսելիս պետք է հասկացվի և ասվի, որ Վրաստանը տրամադրվել է թուրքական պետության շահերին ծառայեցվելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը